среда, 20 декабря 2017 г.

3 լեգենդար փաստ Motorola ընկերության մասին


Motorola ընկերության մասին անկասկած հիշում են բոլորը, չնայած այն փաստին, որ ընկերությունը վերջին տարիներին այնքան էլ աչքի չի ընկում ժամանակակից սարքերով: Ժամանակի ընթացքում ընկերությունն ունեցել է վերելքներ և վայրէջքներ, որոնց մասին էլ կխոսեմ:

Ստորև ներկայացնում եմ 3 լեգենդար փաստեր Motorola ընկերության մասին:

1. Ընկերության անվանումն առաջացել է ավտոմեքենաների համար նախատեսված ընդունիչի անունից


Galvin Manufacturing ընկերության առաջին արտադրանքներից մեկը եղել է ավտոմեքենաների համար նախատեսված ռադիոընդունիչը, որը կոչվել է Motorola: Թողարկվել է 1930 թվականին:

2. Աշխարհում առաջին փեյջերը ևս արտադրվել է Motorola-ի կողմից


Եթե չլիներ Motorola ընկերությունը, ով գիտի, թե այսօր ինչպիսին կլիներ տեքստային հաղորդակցությունը: Աշխարհում առաջին փեյջերը թողարկվել է հենց Motorola ընկերության կողմից՝ 1956 թվականին:

3. Motorola-ի բոլոր հեռախոսների վրա նույն ժամն է


11:35 ժամը, որն օգտագործվում է Motorola ընկերության սարքերի գովազդներում, ունի իր նպատակը:

Բանն այն է, որ 1973 թվականի ապրիլի 3-ին Motorola-ի աշխատակից Մարտին Կուպերը ընկերության հեռախոսով առաջին անգամ զանգ կատարել է հենց այդ ժամին:
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք