четверг, 10 октября 2013 г.

Հորոսկոպ՝ հոկտեմբերի 11





Խոյ՝ Չնայած օրը բարդ է ու ձանձրալի, այնուամենայնիվ, դուք պատվով եք տանում պատասխանատվությունը: Մարդիկ, ովքեր դեռ երեկ վստահեցնում էին, որ անդավաճան են ձեր նկատմամբ, ասես փոխել են իրենց վերաբերմունքը՝ վերածվելով թշնամիների: Ցանկալի չէ պլանավորել գործնական հանդիպումները օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ լարվածությունը կհասնի այն մակարդակին, որ դուք կարող եք հեշտությամբ դուրս գալ հավասարակշռությունից: Հնարավոր են տարաձայնություններ նաև սիրելիի հետ:





Ցուլ՝  Շատ վստահող եք, միաժամանակ խորհուրդ է տրվում ամեն ձևով ստուգել ստացված տեղեկատվությունը, ինչը թույլ կտա շատ սխալներ շրջանցել: Դժվար է կենտրոնացնել ուշադրությունը աշխատանքի վրա, ավելի հեշտությամբ են տրվում անձնական գործերի մասին խոհերը: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, սիրելիի հետ դժվարություններ: Ընդ որում՝ համբերությունն ու ներողամտությունը շատ բաների նկատմամբ կօգնի փոխադարձ համաձայնության գալ: Երկարատև պլաններ մի կառուցեք:


Երկվորյակներ՝  Լավ օր է աշխատանքի ու ստեղծագործական խնդիրների լուծման համար: Դուք կարողանում եք լուծել բարդ հարցերը, հաղթել մրցակիցներին: Երկվորյակները հեշտությամբ են փառասեր դառնում, ինչը օգնում է անհողդողդ շարժվել նպատակի ուղղությամբ: Չնայած հասկանալի լինելու հետ կապված խնդիրներին՝ դուք պահպանում եք բարձր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը նվիրեք մտերիմների հետ շփումներին. դուք կենսախինդ կլինեք ու կունենաք ավելի բարձր տրամադրություն:




Խեցգետին՝ Բացասական միտումների ազդեցությունը ուժգին է: Կարող են առաջանալ լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը կարող է սուր քննադատություն ենթարկել ձեր կատարած աշխատանքը: Դուք ստիպված կլինեք բացատրել ձեր գործելակերպի շարժառիթները: Օրվա դրական կողմերից մեկն այն է, որ դուք ոչ մի դեպքում չեք կորցնում հաջողության նկատմամբ վստահությունը, անգամ եթե հանգամանքները դասավորվում են ոչ ամենալավ կերպով:





Առյուծ՝ Բարդ օր է: Միամիտ մի եղեք, մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկը կուզենա ձեզ օգտագործել իր շահերի համար: Լուրջ հարցերը փորձեք լուծել ինքնուրույն, մեծ քանակությամբ վրա հասած խորհուրդները ամենևին էլ այդքան անմեղ չեն, որքան թվում է առաջին հայացքից: Դուք աջակցության ու ոգևորման կարիք ունեք: Շատ առյուծներ 
տառապում են՝ համարելով, որ մտերիմները իրենց ամենևին չեն հասկանում: Կշռադատեք առկա հարաբերությունները ընկերների հետ, իսկ ոչ միանշանակ զգացմունքներ առաջացնող մարդկանցից ուղղակի հեռու մնացեք:


Կույս՝ Աշխատանքի վայրում հնարավոր են բարելավվումներ: Օրը բեղմնավոր է, դուք իզուր չեք վատնում ձեր ուժերն ու էներգիան: Կարելի է կազմակերպել ցանկացած բնույթի հանդիպումներ, այսօր դուք բոլորի վրա բարենպաստ տպավորությու ն եք թողնում: Կարելի է գնալ գործնական ճամփորդությունների, շփումները հեռավոր բարեկամների ու ծանոթների հետ բոլոր առումներով օգտակար են ձեզ համար: Հնարավոր են ռոմանտիկ բնույթիհակումներ: Կենսական պոտենցիալը բավականին բարձր է, բայց ծայրահեղ բեռնվածությունը չի ողջունվում: 




Կշեռք՝ Օրը սկսում է դրական երանգներով, ու առաջին կեսին դուք կարող եք զգալի հաջողություններ գրանցել: Հետագայում, ցավոք, ամեն ինչ կզարգանա հակառակ ուղղությամբ: Դուք չեք կարողանա ժամանակին զսպել ձեզ ու չարտահայտվել: Ձեզ անհրաժեշտ է արագորեն հայտնաբերել ձեր մեջ դիվանագիտական որակներ: Չնայած ծանրաբեռնվածությանը՝ դուք ամեն ինչ փայլուն եք հաղթահարում: Նշանի միայնակ ներկայացուցիչները հնարավորություն կստանան հասկանալ, թե ինչու չեն կարող վերջապես հանդիպել իրենց երկրորդ կեսին: 


Կարիճ՝  Օրը ներդաշնակ է հաճելի շփումների համար: Կենսական ներուժը ցածր է, դրա համար ցանկալի է խուսափել ցանկացած գործունեությունից, որը կապված է ֆիզիկական բեռնվածության հետ: Խորհուրդ է տրվում հանգիստ երեկո անցկացնել մտերիմների հետ: Դրական զգացումներ կարող է պարգևել գեղարվեստական դաստիարակությանը նպաստող միջոցառումները՝ թատրոն, թանգարան: Մեծանում է անցյալի իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը: Ձեզ ինչպես երբևէ անհրաժեշտ են նոր տպավորություններ:





Աղեղնավոր՝ Կամակորությունների, երևակայության, անուրջների օր է, ինչը ամենևին օգտակար չէ գործնական առումով: Մեծ պլաններ մի կառուցեք, որովհետև դրանք իրականացնել չեք կարողանա: Դուք չեք կարողանում իրապես գնահատել դեպքերը, տեսնել դրանք իրական լույսի ներքո: Աղեղնավորների համար անսպասելի զարգացումների օր է, կարող եք կարևորտեղեկատվություն ստանալ, բացառված չեն իրադարձությունները, որոնք կստիպեն ձեզ վերադիտարկել տեսլականներն ու արժեքները:
 



Այծեղջյուր՝ Կենտրոնացեք մանրուքների վրա, հարթեք նախ մանր-մունր գործերը, խուսափեք ավելի բարդ գործերից, որոնց հարթման դեպքում արդեն կարող են զգալի բարդություններ առաջանալ: Հնարավոր են վատ նորություններ, որոնք պատճառ կհանդիսանան ապագայի մասին անհանգիստ մտորումների համար: Խոստովանեք, որ ուրիշներից չափազանց շատ բան եքպահանջում: Հնարավոր են ընտանեկան վեճեր ու լուրջ կոնֆլիկտներ: Այնուամենայնիվ, լարվածության անկումը կլինի ուշ երեկոյան: 



Ջրհոս՝ Հարմար օր է անշարժ գույքի հետ կապված հարցերի լուծման համար՝ գնումներ, վաճառք, վարձակալություն, վերանորոգում: Հիանալի օր է մտերիմների ու ընկերների հետ հանդիպումների համար, համոզիչ են հանրային ելույթները, ճառերը: Հարմար օր է սեփական խնդիրների ու կոմպլեքսների հետ դեմ առ դեմ հանդիպելու, ինքնագնահատականը բարձրացնելու համար: Երեկոյան կարող եք գերհոգնած լինեք, անհրաժեշտ կլինի ստանալ սիրելիի աջակցությունը:




Ձուկ՝ Վատ օր չէ, չնայած որ խոստումնալից էլ չէ: Հույսներդ մի դրեք մասնագիտական հաջողությունների վրա: Իսկ ահա տնային գործերի ոլորտում դուք ուղղակի փայլում եք: Ձեզ դուր է գալիս հարմարավետությունը, դիզայնը: Առավոտյան հնարավոր են հարազատների հետ վեճեր: Դուք նեղանում եք քննադատությունից ու չեք պատասխանումվիրավորանքներին: Շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձեր բարյացակամվերաբերմունքը փոխանցվի ուրիշներին:



Աղբյուրը՝ eMedia.am



Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք