воскресенье, 3 марта 2013 г.

Աշխարհի 10 տարօրինակ հարկերը


Դեռ 18-րդ դարում Բենջամին Ֆրանկլինն ասել է,որ մահից և հարկերից ավելի խուսափելի բան չկա աշխարհում: Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ամենատարօրինակ հարկերը,որոնք կարող են զարմացնել և նույնիսկ ծիծաղ առաջացնել:



1.Հարկ գիպսի համար (Ավստրիա)
Հարկի պատճառն այն է,որ Ավստրիայում զբոսաշրջիկները շատ են զբաղվում լեռնադահուկային սպորտով,ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ կոտրվածքներ:

2.Հարկ խաղաղության համար (Գվինեայի հանրապետություն )
Չնայած Գվինեայի խաղաղ պայմաններին,մինչ օրս տեղի բնակչությունը հարկ է վճարում խաղաղության համար,որը կազմում է 17 եվրո:

3.Հարկ գոմաղբի համար (Էստոնիա )
Հարկի տեսակը Ձեզ մոտ կարող է ծիծաղ առաջացնել,սակայն այն իրականում գոյություն ունի Էստոնիայում: Պատճառն այն է,որ գոմաղբը ամենաշատ մեթան արտադրող նյութն է:

4.Հարկ արևի համար (Բալեարական կղզիներ)
Հարկը սահմանվել է բոլոր նրանց համար,ովքեր ցանկանում են հանգստանալ Բալեարական կղզի-առողջարաններում: Մեկ օրվա հարկն այստեղ կազմում է 1 եվրո: Ի դեպ,2012 թվականին  Բալեարական կղզիներ են այցելել 10,4 միլիոն տուրիստ:

5.Հարկ barbecue-ի համար (Բելգիա)
2007 թվականի ապրիլին բելգիական Վալլոնիա տարածաշրջանի կառավարությունը համաշխարհային տաքացման դեմ պայքարի նպատակով ընդունեց նշված հարկը: Հարկը կազմում է 20 եվրո,յուրաքանչյուր խորովածի համար:

6.Հարկ միանգամյա օգտագործման ձողիկների համար (Չինաստան)
Հարկը սահմանվել է 2006 թվականին էկոլոգիական նպատակով: Բանն այն է,որ Չինաստանում ամեն տարի օգտագործվում և  դեն է նետվում շուրջ 45 մլդ միանգամյա օգտագործման ձողիկներ,որոնց համար հատվում է 25 մլն ծառ:


7.Հարկ դաջվածքների և պիրսինգի համար (ԱՄՆ)
Օրենքի ընդունման պատճառն այն է,որ վերջիննես կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների հարուցիչ,ինչպիսիք են հեպատիտը,ՄԻԱՎ-ը և տուրբերկուլյոզը: Հարկը սահմանվում է դաջվածքի գնի 6%-ի չափով:

8.Հարկ ստվերի համար (Վենետիկ)

9.Հարկ քաղաքացիական ամուսնության համար (Չինաստան)

10.Հարկ թմրանյութերի համար (ԱՄՆ)


Կիսվի՛ր ընկերներիդ հետ
ՀԱՎԱՆԵ՛Ք ԵՎ ՏԱՐԱԾԵ՛Ք